Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահ. «Հակահրթիռային պաշտպանության ծրագիրը պետք է շարունակվի»


Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին մարտի 8-ին կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ կառուցելու ծրագրին, հավելով, որ ԱՄՆ-ի կողմից այս ծրագրի չեղյալ հայտարարումը` Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, Լեհաստանի կողմից կգնահատվի որպես թշնամական վարքագիծ:

«Պայմանագիրը կնքված է եւ ես գտնում եմ, որ անկախ այն հանգամանքից, թե Միացյալ Նահանգներում ո՞ր վարչակազմն է իշխանության ղեկին, պայմանագրի կետերը պետք է կատարվեն», - TVN24 հեռուստատեսության եթերում հայտարարել է Կաչինսկին:

Անցած շաբաթ հայտի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղարկած նամակում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նշել է, թե Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման ջանքերը սահմանափակելու դեպքում Արեւելյան Եվրոպայում Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղադրելու անհրաժեշտությունը կվերանա:

Ռուսաստանը բազմիցս դեմ է արտահայտվել Արեւելյան Եվրոպայում` Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG