Մատչելիության հղումներ

Պետական համերգները կլինեն միայն կենդանի կատարմամբ


Այլ համերգների եւ միջոցառումների կազմակերպման պարագայում նախարարությունը պահանջում է «կենդանի երգեցողության կատարման կամ ձայնագրվածքների օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի եւ ընթենելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում եւ տպագիր այլ նյութերում»:

«Մաքս Լիբերթի»-ի դիտարկման արդյունքում Երեւանում չգտնվեց որեւէ համերգի գովազդային վահանակ, որը վրա նշված լիներ «ոչ կենդանի կատարում»:

«Կարծում եմ, կանոնը հղկված չէ, որովհետեւ տեղեր կան` անհեթեթություն է պարտադրել կենդանի կատարում, իհարկե, մենահամերգների մասին չեմ խոսում: Ինչ վերաբերում է հերթական պետական համերգներին, որոնցից մենք ինքներս էլ հոգնել ենք, եթե ուզում են կենդանի ձայնով երգենք, իրենք էլ պիտի իրենց վրա պարտավորություն վերցնեն նորմալ տեխնիկա պահովելու», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց երգիչ Հայկոն:

«Մաքս Լիբերթի»-ն զրուցել է երգիչներ Հայկոյի, Սոֆիի, Թաթայի, Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ. նրանք բոլորը հավաստիացրին, որ մասնավորապես իրենց համար կենդանի կատարելը խնդիր չէ, բայց վստահ չէին իրենց կոլեգաների ուժերին: Մասնավորապես Հայկոն նշեց, որ «խնդիր կունենան համարյա բոլորը»:

Ինգա Արշակյանին հրամանը ուրախացրել է. - «Մեզ համար բացարձակ դժվար չէ կենդանի երգելը, ուրախ ենք, որ նման հրաման կա, հիմա մենք կկարողանանք ամեն անգամ երգը նորովի ներկայացնել, բայց երբ տեխնիկական հնարավորությունները չեն ներում, ցավոք պիտի ֆոնոգրամա օգտագործվի»:

«Շարմ հոլդինգի» գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանին ծիծաղելի է թվում երգիչների` տեխնիկայի հետ կապված պատճառաբանությունը. - «Ցանկացած երգիչ թող ասի, որ ինքը պատրաստ է երգել կենդանի հնչողությամբ, ցանկացած պրոդյուսեր հաճույքով կստեղծի պայմանները»:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG