Մատչելիության հղումներ

Վախճանվել է Կարեն Յուզբաշյանը


Երեկ Սանկտ Պետերբուրգում, կյանքի 83-րդ տարում վախճանվել է անվանի հայագետ-բյուզանդագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունը:

Կարեն Յուզբաշյանը աշխատել է Երեւանի Մատենադարանում, ԽՍՀՄ-ի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, որտեղ ղեկավարել է Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»:

Զբաղվում էր հայոց պատմության եւ մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաեւ Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ: Վերջին տարիներին դասավանդում էր Սանկտ Պետերբուրգի համալսարանում:

Հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ:

Կարեն Յուզբաշյանը 1990-95 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG