Հնդկաստանի անկախության խորհրդանիշ Մահաթմա Գանդիին պատկանող իրերը երեկ Նյու Յորքում կայացած աճուրդում 1,8 միլիոն դոլարով ձեռք է բերել հնդկաստանցի մեծահարուստ Վիջայ Մալյան:
Գանդիի ակնոցը, կաշվե ոտնամանները, գրպանի ժամացույցը եւ թասը, որով նա վերջին անգամ ճաշել է, կվերադառնան Հնդկաստան եւ հանրային ցուցադրության կդրվեն:
Հնդկաստանի կառավարությունը ընդդիմանում էր աճուրդին` այն համարելով վիրավորանք Գանդիին, ով պացիֆիստ էր եւ մերժում էր նյութական բարեկեցությունը:
Մահաթմա Գանդիի իրերը աճուրդի էր հանել կալիֆորնիացի մի կոլեկցիոներ: