Իբրահիմովը «Թրենդ» գործակալությանը փոխանցել է, որ հեռուստաալիքով հեռարձակվելու են լուրեր վեց լեզուներով` ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, ֆարսի, թուրքերեն եւ հայերեն:
Նրա խոսքերով` հաղորդումներ հեռարձակվելու են շուրջօրյա: Բացի լուրերից, գերակշռելու են «ազգային բնույթի» հաղորդումները:
«Ազադ Ազերբայջան» ընկերությանը պատկանող ATV International-ին վեցամյա ժամկետով հեռարձակման արտոնագիր տրամադրելու որոշումը երեկվա նիստում ընդունել է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը:
Ադրբեջանում գործում է 21 հեռուստաալիք, որոնցից 8-ը հեռարձակվում են երկրի ամբողջ տարածքում, 13-ը` առանձին շրջաններում: