«Ազատություն» ռադիոկայանի այցելած փոխանակման կետերի աշխատակիցների փոխանցմամբ, իրենք «նորմալ առեւտուր են անում», «դոլարի վաճառքի հետ կապված սահմանափակումներ չկան»:
Խանութներում իրավիճակը այլեւս նախորդ երկու օրերի պես խուճապային չէր, սակայն առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների` շաքարավազի, կարագի, ձեթի գները շարունակում են բարձր մնալ:
«Այսօր արդեն իջել է շաքարավազը, կարագը: Կարագը` 680-ից իջել է 580, շաքարավազը 300 է` երեկվա 320-ի փոխարեն: Մինչեւ բարձրացումները` 270 էր [շաքարավազը]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խանութներից մեկի վաճառողուհին:
Տաթեւիկ Լազարյան