«Ես կարծում եմ, որ դատախազությունը պետք է այս հարցով զբաղվի` պետական շահերի պաշտպանության տեսակետից, քանի որ նույնիսկ վերջին օրը` երկուշաբթի, երբ որ անցում կատարվեց այսպես ասենք` լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այդ օրը վատնվեց 31 միլիոն դոլարից ավելի գումար: Եթե մենք դրան էինք անցնելու, ապա ինչո՞ւ այդքան մեծ ծավալի պահուստներ վատնվեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թեւանյանը:
«Եթե վերջին ամիսներին այդ պահուստային միջոցները չվատնվեին, պետությանը ֆինանսական հարված չէր հասցվի», - հայտարարեց տնտեսագետը:
Տիգրան Ավետիսյան