Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը այսօր նշանակվել է Երեւանի քաղաքապետ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը ազատվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:

45-ամյա Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայքնի թաղապետն էր 2002 թվականից: Այդ պաշտոնում նա վերընտրվել էր 2005 եւ 2008 թվականներին: Բեգլարյանը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:

Անցած շաբաթավերջին ՀՀԿ-ի խորհրդի նիստը հաստատել է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է Բեգլարյանը, ինչը նշանակում է, որ եթե ընտրություններում ՀՀԿ-ն ստանա ընտրողների ձայների կեսից ավելին, նա կդառնա Երեւանի քաղաքապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG