Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն հայտարարել է, թե համոզիչ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ Բաշիրը երկրում բնակվող աֆրիկյան ցեղերի կոտորածների եւ բռնի տեղահանության համար զորակոչել է սուդանցի զինվորականների եւ արաբ ոստիկանների:
ՄԱԿ-ի տվյալներով` Դարֆուրում 2003 թվականին սկսված ցեղասպանության ընթացքում զոհվել է շուրջ 300 հազար մարդ, եւս 2,7 միլիոնը հարկադրված լքել են իրենց տները:
Սա առաջին դեպքն է, երբ 2002 թվականից գործող Հաագայի դատարանը կալանքի օրդեր է տալիս որեւէ պետության գործող ղեկավարի համար: