Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Գերմանիայի նախագահը գոհունակություն է հայտնել հայ - գերմանական քաղաքական երկխոսության մակարդակի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ:
Ըստ նույն աղբյուրի` Հորսթ Քյոհլերը նաեւ նշել է, որ փետրվարի կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովում Հայաստանի նախագահի` հարավկովկասյան տարածաշրջանին եւ նրա խնդիրներին նվիրված ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Հայաստանի փոխարտգործնախարարը Գերմանիայի նախագահին է ներկայացրել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ Ղարաբաղյյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Կարինե Ղազինյանը նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հորսթ Քյոհլերին հրավիրել է այցելել Հայաստան:
Նախկին դեսպանը Գերմանիայի նախագահին հրաժեշտի այց է կատարել իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: