Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «Պաղեստինյան պետության ստեղծումը անխուսափելի է»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ը «եռանդուն կերպով» հետամուտ է լինելու պաղեստինյան պետության ստեղծմանը:

Երուսաղեմում Իսրայելի արտգործնախարարի պաշտոնակատար Ցիպի Լիվնիի հետ բանակցություններից հետո Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, թե պաղեստինա - իսրայելական հակամարտության նման հանգուցալուծումը «անխուսափելի» է:

Բենյամին Նաթանյահուն, ում հանձնարարված է Իսրայելի նոր կառավարության ձեւավորումը, նախկինում քննադատել է պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները եւ պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը:

Հիլարի Քլինթոնը առաջին անգամ է այցելում Իսրայել որպես ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG