Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպեցին Բակո Սահակյանի հետ


Երեկ Ստեփանակերտում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Երեք ժամ տեւած հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը լրագրողներին ասաց, որ Բակո Սահակյանի հետ խոսել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` հունվարի վերջին Ցյուրիխում կայացած հանդիպման մասին:

«Կոնկրետ հարցեր կային կոնկրետ նախագծերի վերաբերյալ: Այս պատճառով ես կարծում եմ, որ այն ժամանակը, որը ծախսվել է, ապարդյուն չի անցել», - հայտարարեց Մերզլյակովը:

Միջնորդները տարածաշրջանում են փետրվարի 26-ից: Մինչ Երեւան, ապա Ստեփանակերտ մեկնելը նրանք Բաքվում հանդիպումներ էին ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համանախագահների հանդիպումները նախատեսված են մարտի 2-ին:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG