Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին վարչապետը արտահերթ ընտրությունների անցկացման կոչ է անում


Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին ընդդիմությանը կոչ է արել հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Սահակաշվիլին չարդարացրեց բնակչության ակնկալիքները, բայց հասարակության մեջ դեռեւս չկա նախագահական արտահերթ ընտրությունների պատվերը, ուստի ընդդիմադիր ուժերը պետք է ակտիվորեն աշխատեն, որպեսզի հանրային այդ պատվերը ձեւավորվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Նողաիդելին:

Վրաստանի նախագահը, մինչդեռ, բազմիցս հայտարարել է, թե «արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որեւէ անհրաժեշտություն չկա»:

Միխեիլ Սահակաշվիլիի նախագահական լիազորություններն ավարտվում են 2013 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG