Արսենյանի խոսքով, նիստում կատարվածը էական նշանակություն չունի, քանի որ մարտի 1-ից քրեական դատարանը լուծարվելու է եւ գործը ուղարկվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, նոր վարույթ է ընդունվելու եւ ամեն ինչ սկսվելու է նորից:
«Ընդամենը այստեղ զբաղվում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբանը: - «Քանի որ Երեւանի քրեական դատարանը արդեն լուծարվեց, նոր օրենսդրությամբ դա չկա, դատաքննություն դեռ չի սկսվել, ինքը պարտավոր է այդ գործը ուղարկելու Երեւանի Կենտրոն եւ Նորք – Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարան: Այնպես որ, այստեղ ընդամենը ժամավաճառություն է»:
Այսօրվա նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:
Հովիկ Արսենյանի կարծիքով, դատավարը չի կարող ինքնաբացարկ հայտարարել` եթե նույնիսկ ցանկանա, քանի որ «պարտադրել են [Մնացական Մարտիրոսյանին]»:
Դատական նիստը կշարունակվի վաղը:
Տաթեւիկ Լազարյան