Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ն սկսել է Օբամային տնտեսական հետախուզական զեկույցներ ներկայացնել


Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) սկսել է նախագահ Բարաք Օբամայի համար ամենօրյա զեկույցներ պատրաստել համաշխարհային տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

ԿՀՎ-ի տնօրեն Լեոն Պանետան լրագրողներին այսօր ասել է, որ զեկույցների նպատակն է Օբամայի վարչակարգին տեղեկացված պահել տնտեսական բացասական զարգացումների հետեւանքով որոշ երկրների արտաքին քաղաքականության ասպարեզում հնարավոր «անակնկալ» փոփոխությունների մասին:

Պանետան հատկապես կարեւորել է Ռուսաստանի, Չինաստանի, Արգենտինայի, Էկվադորի եւ Վենեսուելայի տնտեսական իրավիճակի մասին հետախուզական տվյալների տրամադրումը Օբամային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG