Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը զրուցում են այն հարցի շուրջ, թե անցած մեկ տարվա ընթացքում որքանով է Սերժ Սարգսյանին հաջողվել լուծել երկրի համար առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրները: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը: