Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը նախատեսում է 600 միլիոն եվրո հատկացնել Արեւելյան գործընկերության ծրագրին


Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հույս է հայտնել, որ մարտի 19-20-ի տեղի ունենալիք վեհաժողովում Եվրամիության անդամ երկրները կաջակցեն նախկին խորհրդային երկրների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված Արեւելյան գործընկերության ծրագրին, որին նախատեսվում է մինչեւ 600 միլիոն եվրո հատկացնել:

Բենիտա Ֆերերո-Վալդներն այս մասին ասել է Բրյուսելում ընթացող Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Նա նշել է, որ ծրագիրը առավել կարեւորվել է ռուս-վրացական օգոստոսյան հակամարտության եւ գազի մատակարարման շուրջ հունվարին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցած հակասությունների ենթատեքստում:

Եվրահանձնաժողովը նախատեսում է ավելի վաղ հայտարարված 250 միլիոն եվրոյից բացի եւս 350 միլիոն եվրո հատկացնել այս ծրագրին, որը նպատակ ունի կայունություն եւ տնտեսական աճ ապահովել Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Մոլդովայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG