«Շիկահեր հարսնացուն` Հայկական հարցի իրական դեմքը» վերնագրված ֆիլմը առաջ է մղում Թուրքիայի պաշտոնական տեսակետը, թե 1915 -17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն տեղի չի ունեցել:
«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ` տարածված հայտարարության մեջ, որը ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան եւ մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպություններ եւ հայկական հիմնադրամներ, նշվում է. - «Սա քարոզչական ֆիլմ է... Այն ոչ միայն կանխակալ է եւ թշնամական, այլեւ սադրիչ եւ ակնհայտորեն ռասիստական: Սա օբյեկտիվ ֆիլմ չէ: Այն ստեղծվել է մարդկանց հոգին թունավորելու, թուրքերին եւ հայերին թշնամացնելու նպատակով»:
Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարությունը տեղեկացրել էր, որ ֆիլմի օրինակներն ուղարկվել են դպրոցներ` ուսուցիչների կողմից որպես լրացուցիչ նյութ դիտելու համար: Ֆիլմը, ըստ նախարարության, աշակերտների համար նախատեսված չէ: