«Առաջին հերթին մենք դիմել ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, որտեղից պատասխան ենք ստեցել, թե իրենց լիազորությունների մեջ չի մտնում եթերի բովանդակության
վերահսկումը: Մենք վճռել ենք ստեղծել մի հասարակական կազմակերպություն, որը ոչ թե գրաքննությամբ կզբաղվի, այլ կվերահսկի եթերի բովանդակությունը», - հավելեց նա:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ ինքն անձամբ դիտում է արբանյակային ալիքներ, քանի որ մեր հեռուստաընկերություններն ամեն օր ոտնահարում են ազգային, բարոյական ավանդույթները:
«Ինձ հատկապես զայրացնում են գարշելի ու անհամ կատակները, որոնք թափվում են մեզ վրա տարբեր ալիքներից», - ասաց ՀՀ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի խոսքով` եթե այսօր Մաշտոցը հնարավորություն ունենար հարություն առնելու եւ ունկնդրելու հայերենը, որը մատուցվում է եթերից, միանգամից կաթվածից կմահանար:
Վերջերս ՀՀ նախագահի հրամանով նրա աշխատակազմում ստեղծվել է հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը եւս համամիտ է, որ պետք է ստեղծել մի հասարակական անկախ մարմին, որը կբնորոշի այս կամ այն հաղորդումը, կտա համապատասխան գնահատական:
Նա նաեւ տեղեկացրեց, որ շուտով հանրային քննարկումներ կկազմակերպեն` «Հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով:
Լիանա Մնացականյան