Մատչելիության հղումներ

Խավիեր Սոլանան առաջին հանդիպումն ունեցավ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ


Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան այսօր Մինսկում առաջին հանդիպումն է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Բելառուսի նախագահի գրասենյակի փոխանցմամբ` Լուկաշենկոն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ասել է, մասնավորապես, որ «Բելառուսը եւ Եվրամիությունը պետք է բացառեն ամեն տեսակի միջնորդությունները իրենց հարաբերությունների զարգացման գործում, հատկապես նրանց, ովքեր լավը չեն ցանկանում»:

Ալեքսանդր Լուկաշենկոն, ում վարչակազմը անցած տասնամյակում մշտապես արժանացել է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, վերջերս Արեւմուտքի հետ կապերի սերտացմանն ուղղված քայլեր է անում:

Եվրամիությունը, իր հերթին, այն կարծիքին է, որ Բելառուսի հետ հարաբերությունները բարելավելու ժամանակն է:

Մասնավորապես, Բելառուսը նախկին խորհրդային 5 այլ պետությունների, այդ թվում Հայաստանի հետ ընդգրկվել է Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG