Մատչելիության հղումներ

Զինված հանցագործները կողոպտել են հայազգի պրոդյուսերի մոսկովյան բնակարանը


Երեք զինված եւ դիմակավորված անձինք անցած գիշեր կողոպտել են հայտնի պրոդյուսեր, «Բազար» արտ-ստուդիայի տնօրեն Դավիթ Քեոսայանի մոսկովյան բնակարանը:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, կողոպտիչները հայազգի պրոդյուսերի տուն են ներխուժել ժամը 4:00-ի սահմաններում, սպառնալով ատրճանակով` կպչուն ժապավենով կապկպել են Քեոսայանի կնոջը, դստերը եւ թոշակառու մորը, ապա հափշտակելով 1,8 հազար դոլար, 60 հազար ռուսական ռուբլի, ոսկեղեն, նոութբուք համակարգիչ եւ երկու մուշտակ, փախուստի են դիմել: Գողոնի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 8,5 հազար դոլար:

Դավիթ Քեոսայանը ոստիկանություն է զանգահարել պատահարից չորս ժամ անց:

Քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակման հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG