Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ստորագրեց հակաճգնաժամային ծրագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ ստորագրել է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հավանությանն արժանացած` երկրի տնտեսության խթանման 787 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, առաջիկա մի քանի տարիների ընթացքում ստեղծել մոտ 3,5 միլիոն աշխատատեղ, աջակցել հիփոթեքային վարկ վերցրած եւ սնանկացած բազմահազար ամերիկացիներին, ինչպես նաեւ ֆինանսապես օժանդակել մի շարք խոշոր ձեռնարկությունների:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG