Մատչելիության հղումներ

Զանգվածային համաներում` Թուրքմենստանում


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը զանգվածային համաներում է հայտարարել փետրվարի 19-ին երկրում նշվող Դրոշի տոնի կապակցությամբ: «Նեյտրալնի Թուրքմենիստան» պաշտոնաթերթը հրապարակել է ազատ արձակված 990 դատապարտյալների ցուցակը:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության վկայությամբ, սակայն, համաներումը չի տարածվում երկրում առկա քաղբանտարկյալների վրա, որոնց ազատ արձակումը պահանջում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG