Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստվում է մասնավորեցնել «Մելլաթ» բանկի 80 տոկոսը


Իրանի պետական «Մելլաթ» բանկը այսօր հայտարարել է իր բաժնետոմսերի 80 տոկոսը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրերի մասին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այս քայլով «Մելլաթ» բանկը կդառնա Իրանի առաջին պետական բանկը, որը կմասնավորեցվի: Բանկի նախագահ Ալի Դիվանդառին հայտարարել է, որ բաժնետոմսերի վաճառքը տեղի կունենա աստիճանաբար` առաջիկա երկու տարվա ընթացքում:

Հայաստանում իրանական «Մելլաթ» բանկի միակ մասնաճյուղը գործում է 1992 թվականից` Երեւանում: Երեւանի «Մելլաթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության միակ բաժնետերը Իրանի «Մելլաթ» բանկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG