Մատչելիության հղումներ

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հրադադարի խախտման տասնյակ դեպքերի մասին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-15-ը եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման տասնյակ դեպքեր:

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում նաեւ` դիպուկահար հրացաններից գնդակոծել է սահմանամերձ Լալաիլագի, Մուսաբեյլի, Չախռլը, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Շուրաբադ, Ջրաբերդ, Լեւանարխ, Կարմիրավան, Յարմջա եւ Թալիշ բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը: Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն տանող ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի` հրադադարի խախտումների հետեւանքով ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG