Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կառավարությունը պայքարում է գործազրկության դեմ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է 44 միլիարդ ռուբլի (1,3 միլիարդ դոլար) ծախսել նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

Ելույթ ունենալով «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում` Ռուսաստանի նախագահը նշել է, որ գումարները հիմնականում կուղղվեն փոքր եւ միջին ձեռնարկություններում, ինչպես նաեւ շինարարական նախագծերում աշխատատեղերի ստեղծմանը:

«Մենք կհաղթահարենք ճգնաժամը: Ամեն ինչ կկարգավորվի: Մենք պետք է աշխատենք, յուրաքանչյուրը պետք է իր տեղում իրականացնի իր պարտականությունները», - հայտարարել է Մեդվեդեւը:

Նախագահի ելույթի նախօրեին Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր էին անցկացվել գործազրկության աճի դեմ:

«Ռոսստատ» վիճակագրական ծառայության տվյալներով` 2008 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի գործազուրկների թիվը գերազանցում էր 5,8 միլիոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG