Մատչելիության հղումներ

Գուուս Հիդդինկը ժամանակավորապես կգլխավորի «Չելսի»-ն


Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ մարզիչ Գուուս Հիդդինկը այսօր նշանակվել է «Չելսի» ակումբի ավագ մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հոլանդացի մարզիչը լոնդոնյան ակումբը կգլխավորի մինչեւ ընթացիկ խաղաշրջանի ավարտը:

Այսօր հրապարակած հայտարարությունում «Չելսի»-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` «ըմբռնման եւ համագործակցության համար»:

Բրազիլացի Լուիշ Ֆելիպե Սկոլարին ազատվեց «Չելսի»-ի ավագ մարզչի պարտականություններից ակումբի վերջին անհաջող ելույթներից հետո, որոնց հետեւանքով «Չելսի»-ն հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ հորիզոնականում` 7 միավորով զիջելով «Մանչեսթր Յունայթեդ»-ին:

Հոլանդացի Գուուս Հիդդինկի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը անցած տարի աննախադեպ հաջողության հասավ` բրոնզե մեդալ նվաճելով Եվրոպայի առաջնությունում:

«Չելսի»-ի սեփականատերը ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG