Մատչելիության հղումներ

Մոսկվայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի տարածքով ՆԱՏՕ-ի ուժերի մատակարարումը կազմակերպելու շուրջ


Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Պատրիկ Մունը այսօր Մոսկվայում ռուսաստանյան պաշտոնյաների հետ բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի ուժերի համար Ռուսաստանի տարածքով դեպի Աֆղանստան մատակարարման ուղիներ բացելու վերաբերյալ:

Անցած շաբաթ Ղրղըզստանը հայտարարեց իր տարածքում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի բազան փակելու մտադրություան մասին, ինչին հետեւեցին ՆԱՏՕ-ի ուժերի համար Ռուսաստանի տարածքով անցում ապահովելու շուրջ ռուս-ամերիկյան քննարկումները:

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Աֆղանստանի տարածքում թալիբանների դեմ ռազմական գործողություններ մղող ՆԱՏՕ-ի ուժերի համար նախատեսված ոչ-ռազմական նշանակության պաշարների մատակարարման համար իր տարածքով անցում ապահովելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG