Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը, ով օրերս մեքսիկացի Խորխե Արսեի հետ մրցամարտում պաշտպանեց գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը, մտադիր է ուժերը փորձել նաեւ այլ քաշային կարգերում:
Կալիֆորնիայից այսօր վերադառնալով Սիդնեյ` նա կարծիք է հայտնել, որ կարող է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել հինգ քաշային կարգերում:
«Ես ցանկանում եմ չեմպիոն դառնալ երեք քաշային կարգերում, չորս, հինգ, ես չեմ ցանկանում կանգ առնել թեթեւ քաշայինում», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` թղթակիցներին ասել է բռնցքամարտիկը:
Վիկ Դարչինյանը բոլոր երեք` IBF, WBA եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոն է գերթեթեւ քաշային կարգում, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն է եղել թեթեւ քաշային կարգում: Նա հաղթանակ է տարել իր 34 մրցամարտերից 32-ում, այդ թվում 26-ում` նոկաուտով, եւ պարտություն կրել միայն մեկում:
Հայազգի մարզիկը ընդգծել է, որ Արսեի նկատմամբ հաղթանակը ամրապնդեց իր դիրքերը աշխարհի առաջատար բռնցքամարտիկների շարքում: «Ես հայտնվեցի առաջին տասնյակում, սակայն ես չեմ ուզում լինել միայն տասնյակում, ես ուզում եմ ավելի մոտենալ թիվ մեկին», - հայտարարել է Վիկ Դարչինյանը: