Մատչելիության հղումներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում փետրվարի լույս 9-ի գիշերը եւ այսօրվա ընթացքում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

«Ղարաբաղա-ադրեբաջանական շփման գոտու որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը», - ասված է հաղորդագրությունում:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի ունեցել: Ղարաբաղի պաշտպանության բանակի իրականացրած պատասխան գործողությունների արդյունքում Ադրբեջանական կողմի կրակը դադարել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG