Մյունխենում անվտանգության հարցերով 45-րդ միջազգային խորհրդաժողովի օրակարգում առավել սպասված ելույթներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ուղերձն էր:
Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունից հետո, դա Սպիտակ տան ներկայացուցչի անդրանիկ այցն էր Եվրոպա, որտեղ նա պետք է ներկայացներ նոր վարչակազմի հայեցակարգը ֆինանսական ճգնաժամի, ընթացող պատերազմների, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների, Կենտրոնական Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման եւ միջազգային հրատապ այլ խնդիրների վերաբերյալ:
Անդրադառնալով անդրատլանտյան համագործակցությանը` Ջո Բայդենը կեսկատակ աել է, թե «Ամերիկան ավելին է անելու, սա է լավ լուրը, բայց կա նաեւ վատը՝ Ամերիկան իր գործընկերներին հորդորելու է նույնպես ավելին անել»:
Խոսելով ռուս-ամերիկյան խնդիրների մասին, Միացյալ Նահանգների փոխնախագահն ասել է, թե որոշ հարցերում Վաշինգտոնը կմնա անդրդվելի, օրինակ, չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային 0սիայի անկախությունը, սակայն կան բնագավառներ, որտեղ երկու գերտերությունների համագործակցությունը «հնարավոր է եւ ցանկալի»:
«Վերջին տարիների ընթացքում վտանգավոր տեղաշարժ է նկատվել մեր գործընկերների եւ Ռուսաստանի հարաբերություններում: Ժամանակն է... սեղմել համակարգչի Reset կոճակը, այսինքն` վերադառնալ ելման կետին եւ ամեն ինչ զրոյից սկսել», - ասել է Բայդենը:
Նրա փոխանցմամբ, ԱՄՆ-ը շարունակելու է զարգացնել հակահրթիռային պաշտպանությունը, սակայն անպայման խնդիրը քննարկելու է եվրոպացի դաշնակիցների եւ Ռուսաստանիհ ետ:
Մյունխենյան խորրհդաժողովի մասնակից Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը դրական է գնահատել Բայդենի շաբաթօրյա ուղերձը: Պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, իր հերթին, ասել է, թե հատկապես գնահատելի է այն, որ Բայդենի հավաստիացմամբ, «Վաշինգտոնը կարեւորում է գործընկերների տեսակետներն ըմբռնելու անհրաժեշտությունը»:
Արմեն Քոլոյան, Պրահա