«Փետրվարի 12-ին լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական` թվով չորրորդ համագումարը», - ասաց նա: - «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մուտքին եւ կուսակցությունը ղեկավարելուն, ապա ես, որպես մամուլի խոսնակ, հերքում եմ, որ նման որեւիցե սցենարային զարգացում մենք չունենք: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը եղել եւ շարունակելու է մնալ Գագիկ Ծառուկյանը»:
Հարցին, թե իսկապե՞ս որեւէ անակնկալ չի նախատեսվում, Խաչիկ Գալստյանը արձագանքեց. - «Մեր հասարակությունը ի՞նչ անակնկալ է սպասում... Եթե սպասում է, որ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ոչ: Եթե սպասում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կգնա ընդդիմադիր դաշտ` ոչ: Եթե սպասում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անվստահություն կհայտնի կառավարությանը` նորից ոչ: Գագիկ Ծառուկյանի կդառնա՞ վարչապետ` ոչ»:
Գալստյանի հավաստմամբ, իրենց կուսակցության կանոնադրությամբ նախատեսված չէ պատվավոր նախագահի պաշտոն:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանի ասաց, որ կուսակցության համագումարին հրավիրվել են նախագահ Սերժ Սարգսյանին, խորհրդարանական չորս ուժերին` ՀՀԿ-ին, «Օրինաց երկիր»-ին, ՀՅԴ-ին եւ ընդդիմադիր «Ժառանգության»-ը: Արտախորհրդարանական որեւէ ուժի հրավեր չի ուղարկվել: Հրավեր չի ուղարկվել նաեւ Ռոբերտ Քոչարյանին:
Աստղիկ Բեդեւյան