Մատչելիության հղումներ

5000-ական դոլար 25 գիտական աշխատանքներին


Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը, որը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո, արդեն 9 տարի դրամաշնորհներ է տրամադրում գիտական խմբերի: Նպատակը՝ գիտնականների արտահոսքը կասեցնելն է: Այս տարի ընտրված խմբերն այսօր ստացան դրամաշնորհները: Դրամաշնորհային ֆոնդն արդեն այս տարի կհատի 1մլն դոլարի սահմանը: Գիտնականները հիմնականում ներկայացնում են բնագիտական եւ մաթեմատիկական ոլորտները, հայագիտական թեմայով աշխատող խումբ 2008-ին ընդհանրապես չի եղել, 2009-ին միայն մեկն է: Գիտական խմբերը 25-ն են, որոնցից միայն երեքում են ընդգրկված երիտասարդ գիտնականներ:

Գիտնականներն ասում են, որ այդ գումարը սիմվոլիկ է, եւ որ դրանով հնարավոր է միայն իրենց աշխատանքների մեկնարկը տալ, կամ մասամբ շարունակել սկսածը: «Բայց քանի որ բացակայում է պետական աջակցությունն ապա` եղածն էլ բավական է»-նշում են մասնակիցները:

Այս տարվա 125 ծրագրերից ընտրվել են 25-ը, որոնցից միայն մեկն է ահյագիտական թեմայով:

Երիտասարդ գիտնականները կարծում են, որ Հայաստանում այսօր ստեղծված չեն այն պայմանները, որպեսզի երիտասարդ գիտնականները կարողանան գործունեություն ծավալել: Գիտությունների թեկնածու 26 ամյա Գեւորգն ասում է, որ իրենց գիտական աշխատանքերը սկսելուն եւ կյանքի կոնչելուն օգնում են միայն նման մասնավոր դրամաշնորհային ծրագրերը:

Գիտությունների թեկնածու Արմանի պետական աշխատավարձը կազմում է 30 հազար դրամ: Նա կարծում է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել գիտաշխատողների աշխատավարձին:

Գիտության պետական կոմիտեն առաջիկայում նախատեսում է ներդնել անկախ փորձագիտական համակարգ, որն ավելի օբյեկտիվ գնահատական կտա գիտական ծրագրերին: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կարծում է, այս համակարգի ներդրմամբ, թեմատիկ ծրագրերը կամաց-կամաց իրենց տեղը կզիջեն դրամաշնորհային ծրագրերին: Ասել է թե պետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններով կհայտարարվեն գիտական աշխատանքների դրամաշնորհային մրցույթներ :


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG