Ահմադինեջադի խոսքերով` «այժմ արդեն ոչ ոք չի կարող տարածաշրջանում իրականացնել Իրանի հանդեպ թշնամական քաղաքականություն, տարածաշրջանում ոչ մի կարեւոր իրադարձություն չի կարող լինել առանց Իրանի մասնակցության»:
«Այսօր մեր թշնամիները խոստովանում են, որ Իրանը դարձել է հզոր տարածաշրջանային տերություն, սակայն իրականում այն արդեն համաշխարհային տերություն է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` հայտարարել է իրանական պետության ղեկավարը: - «Իսլամական հանրապետության դիրքորոշման իրավացիությունը ապացուցվել է ոչ միայն Գազայի հատվածում, այլեւ ուրիշ շատ ուղղություններով` լինի դա Իրաքը, Աֆղանստանը կամ էլ միջուկային ծրագիրը»:
Փետրվարի 10-ին լրանում է Իսլամական հեղափոխության 30-ամյակը, որի կապակցությամբ Իրանում արդեն մեկնարկել են տոնական միջոցառումները: