Մատչելիության հղումներ

Լրագրողների հետ հանդիպեց ՌԱՀՀԿ-ի նորանշանակ տնօրենը


Այսօր լրագրողների հետ առաջին հանդիպումն ունեցավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) նորանշանակ տնօրեն, հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, բանախոսը հանգամանորեն ներկայացրեց ՌԱՀՀԿ-ի հետագա անելիքներն ու ծրագրերը:

«Իր կենսագրության նախորդ տասնհինգ տարիների ընթացքում Կենտրոնը Հայաստանում եւ նրանից դուրս ձեռք է բերել չեզոք ու անկախ հետազոտական հաստատության համբավ, ինչը եւ պահպանելու ենք հետայսու», - շեշտել է Կիրակոսյանը:

Կենտրոնը, նրա խոսքով, կատարում է երկրի համար կենսահույզ նշանակության հանրային օրակարգի բազմատեսակ ռազմավարական հետազոտություններ եւ վերլուծություններ: Դրանք ներառում են մասնավորապես ծրագրային հետեւյալ 5 ոլորտները` հասարակությանը հուզող հարցեր, տնտեսություն, միջազգային եւ տարածաշրջանային հետազոտություններ, ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների ուսումնասիրություն եւ համաշխարհային ու տարածաշրջանային միտումներ:

Բոլոր զեկույցները եւ քննարկումների ու հետազոտությունների արդյունքները բաց են լինելու հանրության, քաղաքական եւ ոչ քաղաքական կառույցների համար:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994 թվականին հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG