Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայաստանցի է սպանվել


Մոսկվայի արեւելյան մասում գտնվող սրճարանում երեկ սպանվել է հաստատության` ծագումով հայաստանցի ադմինիստրատորը եւ վիրավորվել է մատուցողը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններում:

Ըստ աղբյուրի` նախօրեին «հերթապահ մասում հաղորդում է ստացվել Սրեդնյայա Պերվոմայսկայա փողոցում (Իզմայլովո) գտնվող սրճարանի աշխատակիցների դանակահարության մասին»: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ «երկու անծանոթ անձինք վիճաբանության ժամանակ դանակով թափանցող ծակող-կտրող վերքեր են հասցրել 50-ամյա հայաստանցու կրծքին եւ փորին, ինչպես նաեւ սրճարանի 20-ամյա աշխատակցին»:

Հայաստանցին մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ մատուցողը հոսպիտալացվել է:

Տուժածների ինքնությունը աղբյուրը չի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG