Մատչելիության հղումներ

Ռուսաստանում զանգվածային միջոցառումներ եւ բողոքի ցույցեր են անցկացվում


Հունվարի 31-ին Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում զանգվածային միջոցառումներ են կազմակերպել ե՛ւ ընդդիմադիր ուժերը, ե՛ւ իշխանության կողմնակիցները:

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության հազարից ավելի ներկայացուցիչներ, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին աջակցության կոչերով, ցույց են ացկացրել Վլադիվոստոկում: Նույն քաղաքում Կոմունիստական կուսակցության եւ մի շարք այլ քաղաքական ուժերի 2 հազարից ավելի ներկայացուցիչներ ցույց են անցկացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը եւ բողոքելով գործազրկության եւ գների շեշտակի աճի դեմ:

Ընդդիմադիր «Այլ Ռուսաստան», «Սոլիդարնոստ» եւ Միացյալ քաղաքացիական ճակատ ուժերի ներկայացուցիչներն այսօր անցկացնում են «Անհամաձայնության օր» ակցիան: Իշխանություններն արգելել են ակցիայի անցկացումը Մոսկվայում եւ Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG