Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Կուբան ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքեցին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն այսօր Կրեմլում երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել:

Կուբայի նախագահը մեկշաբաթյա այցով Մոսկվա է ժամանել հունվարի 28-ին: Այցի ընթացքում արդեն իսկ ստորագրվել են երեք տասնյակից ավելի համաձայնագրեր:

Սա Կուբայի պետության ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան «սառը պատերազմի» ավարտից հետո:

Խորհրդային Միությունը եւ Կուբան սերտ հարաբերություններ էին պահպանում «սառը պատերազմի» ժամանակաշրջանում, սակայն 1991 թվականից` Միության փլուզումից հետո դրանցում որոշակի սառնություն էր նկատվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG