Ադրբեջանական APA gործակալության փոխանցմամբ` ակնկալվում է, որ Սաֆար Աբիեւի մոսկովյան այցի ընթացքում քննարկվելիք թեմաների մեջ գլխավորը լինելու է Հայաստանին Ռուսաստանի կողմից 800 միլիոն դոլարի զենք-զինամթերքի ենթադրյալ մատակարարման հարցը:
Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները քանիցս պաշտոնապես հերքել են Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումները: