«Սարգսյանի հետ հանդիպմանը խանգարող հանգամանքներ չկան: Չեմ բացառում, որ հանդիպումը կայանա», - թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը նաեւ հայտարարել է, որ թեեւ հայկական սփյուռքը շարունակում է գործել Թուրքիայի դեմ, «Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կիսում [սփյուռքի] այդ քայլերը»:
Թուրքիա-Հայաստան հարաբերություններին է անդրադարձել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով Դավոսում CNN Turk հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է. - «Եթե Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում եղած խնդիրները լուծվեն 2009-ին, դա ինձ համար անակնկալ չի լինի»:
Բաբաջանը շեշտել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման հարցում, եւ հավաստել է, որ Թուրքիայում այդպիսի կամք կա: