Մատչելիության հղումներ

Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռներ առայժմ չեն տեղակայվի


Ռուսաստանը հետաձգել է Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռների տեղաբաշխման ծրագիրը, որն ուղղված էր Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային համակարգ եւ Չեխիայում՝ ռադար տեղադրելու պլանների դեմ:

«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից մի պաշտոնյայի, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, տեղեկացնում է, որ Լեհաստանի սահմանակից շրջանում «Իսկանդեր» հրթիռների տեղաբաշխման ծրագիրը առայժմ կասեցվել է, քանի որ Միացյալ Նահանգների նոր վարչախումբը «չի շտապում» տեղադրել ամերիկյան հակահրթիռային համակարգի բաղադրիչները Արեւելյան Եվրոպայում:

Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը բազմիցս դժգոհություն էր հայտնել Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղադրման առիթով եւ սպառնացել էր պատասխան քայլեր ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG