Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությանն ու այդ մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցերի: Համաշխարհային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը:
Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Համաշխարհային բանկի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալանին:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)