Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ուժ է կիրառել Կառավարության շենքի մոտ բողոքողների նկատմամբ


Այսօր Կառավարության շենքի առջեւ, ըստ որոշ տեղեկությունների, հաշվիչ դրամարկղային սարքերի տեղադրման հարցով հավաքվածների նկատմամբ ոստիկանությունը ուժ է կիրառել: Այդ պահին դեպքի վայրում է գտնվել լրագրող Սյուզի Բադոյանը, ում նկատմամբ նույնպես բռնություն է կիրառվել:

«Ես երբ մոտենում էին «Էրեբունի պլազային», արդեն հասել էի Կոնվերս բանկի մոտ, նկատեցի, որ ամբոխին ուժի գործադրմամբ ոստիկանները ցրում էին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Բադոյանը: - «Ու այդ ընթացքում նկատեցի, որ մի քանիսին ձեռքերը ոլորելով, ուժի գործադրմամբ, բերում էին, որ մեքենա նստացնեն: Մարդիկ կային, որ աղմկեցին, սկսեցին քաշքշել իրար... Ես մոտեցա, որ նկարեմ հեռախոսով: Ու երբ նկարելուց հետո ես քայլեցի դեպի «Էրեբունի պլազա», քաշքշեցին ինձ հետեւից ու միանգամից ձեռքիցս հեռախոսը տարան: Մասնատել էին հեռախոսը ոստիկանները, ու երեւի նպատակ ունեին պահելու, մինչեւ որ ես կներկայանամ իրենց ու վերցնեմ հեռախոսը: Ուզում էին ջնջել ինֆորմացիան... Ջնջեցին, իհարկե: Բայց այդ պրոցեսը շատ երկար տեւեց, ու նրանք նաեւ ինձ էին հրում»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG