Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Շվեյցարիա կմեկնի հունվարի 28-ին


Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ շվեյցարահայ համայնքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG