Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը գիտության բնագավառում


Երեկ Փարիզում համագործակցության պայմանագիր է ստորագրվել Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national des recherches scientifiques-CNRS) միջեւ:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, պայմանագիրը ստորագրել են Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Կատրին Բրեշինյակն ու գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը։

«Պայմանագրի նպատակն է խորացնել երկու երկրների միջեւ գիտության բնագավառում համագործակցությունը։ Պայմանագրով նախատեսված է երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների եւ սեմինարների կազմակերպում։ Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները՝ Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները եւ Միջազգային գիտահետազոտական խմբերը։ Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ», - մանրամասնում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG