Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կարապետյան. «Թուլացված Հայաստանը դժվար թե կարողանա մեզ համար ձեռնտու փաստաթուղթ ստորագրել»


Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը տարօրինակ է համարում առաջիկա ամռանը ղարաբաղյան կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին խոսակցությունները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հայտարարել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Սեղանի վրա դրված միակ փաստաթուղթը հակամարտության կարգավորման բազային հիմնադրույթների վերաբերյալ է: Դա նույն Մադրիդյան փաստաթուղթն է, որին իրենց հավատարմությունն են հայտնել կողմերը՝ ստորագրելով Մոսկովյան հռչակագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Կարապետյանը:

Այն պայմաններում, երբ համաձայնեցված չէ անգամ բազային կարգավորման փաստաթուղթը, Կարապետյանի համար անհասկանալի են վերջնական փաստաթղթի մասին խոսակցությունները:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուն գտնում է, որ, հաշվի առնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակության ձայնազրկման սպառնալիքը, ներկայումս դժվար է Ղարաբաղի հարցում որեւէ հայանպաստ փաստաթուղթ ակնկալելը:

«Թուլացված Հայաստանը դժվար թե կարողանա մեզ համար ձեռնտու փաստաթուղթ ստորագրել», - կարծիք հայտնեց Վլադիմիր Կարապետյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG