Մատչելիության հղումներ

Իրանում 11 մահապատիժ է ի կատար ածվել


Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր Թեհրանում կախաղան են բարձրացվել 11 դատապարտյալներ, որոնք մեղադրվում էին մարդասպանության մեջ:

«Վաթան’է Էմրուզ» օրաթերթը տեղեկացնում է, որ մահապատիժները ի կատար են ածվել Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում` Գերագույն դատարանի կողմից դատավճիռները հաստատելուց հետո:

Իրանում մահապատիժ է սահմանված սպանության, բռնաբարության, խափանարարության եւ մեծ քանակությամբ թմրամիջոցների թրաֆիքինգի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG