Մատչելիության հղումներ

Մոսկովյան մետրոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել


Մոսկվայի մետրոպոլիտենի «Բելյաեւո» կայարանում երեկ գնացքի տակ է ընկել եւ մահացել Հայաստանի քաղաքացի Գեւորգ Գեւորգյանը:

Ինչպես «Նովիե Իզվեստիա» պարբերականին տեղեկացրել են ներքին գործերի մոսկովյան մետրոպոլիտենի վարչության մամլո ծառայությունից, դեպքը պատահել է առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:

«1972 թվականին ծնված Գեւորգ Գեւորգյանը ստացած վնասվածքներից մահացել է տեղում: Փաստաթղթեր նրա մոտ չեն հայտնաբերվել, սակայն անձը պարզել հաջողվել է Հայաստանի հյուպատոսության կողմից 2006 թվականին տրված տեղեկանքով», - թերթին փոխանցել է մամլո ծառայության աշխատակցուհի Իրինա Տագիլցեւան:

Ըստ Տագիլցեւայի, դեռեւս հայտնի չէ` արդյոք տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ Գեւորգյանին հրել եւ գցել են ռելսերի վրա: Դեպքի հանգամանքները պարզելու համար օպերատիվ միջոցառումներ են իրականացվում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG