«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ պատանի մարզիկը գիտակցությունը կորցրել էր հունվարի 5-ին` բռնցքամարտի մարզային առաջնության մրցամարտից 15 րոպե անց: Շտապ բուժօգնության ծառայության բժիշկներին չէր հաջողվել տղային գիտակցության բերել, եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց:
«Նրան ցուցաբերվել է ամբողջ անհրաժեշտ բուժօգնությունը: Այդուհանդերձ, 11 օր անց Ալեքսանդրը մահացավ` այդպես էլ գիտակցության չգալով», - ասված է Նովոսիբիրսկի մարզի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վարչության հաղորդագրությունում:
Պատանու մահվան ստույգ պատճառը մինչ օրս պարզված չէ:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ է փոխանցում «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, ըստ որի, հայազգի պատանին փայլուն էր անցկացրել առաջնության երկու մրցամարտերը, եւ դատավորները միաձայն նրան հաղթանակ էին շնորհել:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ` Շառոյանը Նովոսիբիրսկ էր եկել Հայաստանից, եւ պատանի մարզիկի դին ուղարկվել է հայրենիք, որտեղ ապրում են նրա ծնողները: