Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը


«Էքսպերտների միավորումը»-ը նախաձեռնել է 2009-ից սկսած յուրաքանչյուր տարի անցկացնել «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը:
Կազմակերպության անդամ, մրցանակաբաշխության համակարգող Նարեկ Մալյանը նշեց, որ իրենց համբերության բաժակը լցվեց, երբ դիտեցին մեր հեռուստաընկերությունների ամանորյա ծրագրերը:

«Մրցականաբաշխության ավանակարգերն ու բոլոր ծրագրերը ընտրելու են մեր մտավորականները, նրանցից 50-ն արդեն ստորագրել են մեր կողմից կազմված հայտարարության տակ եւ մենք շարունակում ենք դեռ արձագանքներ ստանալ, բացի այդ նույն մտավորականներից կազմված խումբը պետք է մեկ ամսվա ընթացքում մոնիտորինգ անցկացնի եւ որոշի թե քանի հեռուստաընկերություն է արժանանալու տհաճ մրցանակի», - ավելացրեց Մալյանը:

Նարեկը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը կանցկացվի մոտավորապես մեկուկես կամ երկու ամիս հետո լավագույն արեւմտյան մրցանակաբաշխությունների ավանդույթներով:

Մալյանը համոզված է, որ մեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները չեն ներկայանալու մրցանակաբաշխությանը, քանի որ սովոր են միայն գովեստի խոսքեր լսել:

«Եթե մրցանակաբաշխությունից հետո էլ մեր հեռուստաընկերությունները հետեւություններ չանեն, մենք կսկսենք տարբեր միջոցներով բոյկոտել նրանց աշխատանքը», - հավելեց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հունվարի 21-ին հանդիպելու են իրենց նախաձեռնությանը միացած մտավորականների հետ, որպեսզի հստակեցնեն աշխատանքը:


Լիանա Մնացականյան
XS
SM
MD
LG